ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ
համապատասխանաբար հունվարի 16-ին եւ 18-ին արդարադատության փոխնախարարներ նշանակվեցին
Ռուբեն Մելիքյանն ու Եղիշե Կիրակոսյանը: Ծանոթանալով վերջիններիս կենսագրական տվյալներին`
“”Ժողովուրդ””-ը պարզեց, որ երկուսն էլ չեն մասնակցել հայրենիքի պաշտպանությանը` չեն
անցել պարտադիր զինվորական ծառայություն: Պարտադիր զինծառայություն չի անցել նաեւ հունվարի
17-ին Սերժ Սարգսյանի որոշմամբ նախագահի օգնական նշանակված Վարուժան Ներսիսյանը: Ստացվում
է, որ իշխանությունները կարեւորություն չեն տալիս հայրենիքի պաշտպանությանը, եւ հայոց
բանակում չծառայելը պաշտոնական առաջխաղացմանն այլեւս չի կարող խանգարել: Այս երեւույթը
պետական դեգրադացիայի հերթական դրսեւորումն է, երբ հերոսները դավաճան են դառնում, իսկ
մեր երկրի համար մատը մատին չտված “”ոսկե երիտասարդները””` իշխանություն:
Ժողովուրդ. Պաշտոններ ստացածող երիտասարդները չեն ծառայել բանակում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ