Իսրայելի նախկին վարչապետ Էխուդ Օլմերտը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման: Նման որոշում է կայացրել Թել-Ավիվի շրջանային դատարանը: Ընդ որում, կոռուպցիայի համար ստացած այդ ժամկետից երկու տարին համարվում են պայմանական:
Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, դատավոր Դևիդ Ռոզենը կոռուպցիան՝ որպես հանցագործություն, նույնացրել է դավաճանության հետ:
Կաշառակերությունն այլասերվածության արդյունք է, որոշել է դատարանը, և նշանակել Օլմերտին նաև 1 մլն շեկելի տուգանք, ինչը հավասար է 290 հազար դոլարի: Օլմերտը մեղավոր է ճանաչվել Յերուսաղեմում Hollyland բնակելի համալիրի կառուցման ժամանակ կաշառք վերցնելու համար: Էխուդ Օլմերտը ստացել է 500 հազար շեկել իր եղբորից՝ Յոսի Օլմեռտից:
Վերջինս միջնորդ է եղել կառավարության ղեկավարի և գործարար Շմուել Դախների միջև: Դախները վկա է հանդիսացել կաշառակերության գործով: Սակայն միչև դատարանի որոշման կայացումը նա կենդանի չի մնացել՝ մահացել է 2013թ. դատարանում՝ իր ելույթից հետո: Օլմերտի տված բոլոր ցուցմունքները դատարանը սուտ է համարել: