Գազի հանձնաժողովը հանդես կգա միջանկյալ հաղորդումով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովի «գազի հարցով» հանձնաժողովն այսօր անցկացրել է իր հերթական դռնփակ նիստը։

Նիստից հետո «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, թե պատրաստվում են հունիսին արդեն միջանկյալ հաղորդումով հանդես գալ։

«Քննարկվեցին աշխատանքային հարցեր, նյութեր, նոր ռեժիմներ»,-նշեց նա։

ԲՀԿ-ական  պատգամավորը նշեց, թե, ամենայն հավանականությամբ, հունիսի քառօրյայի ժամանակ հանձնաժողովի կողմից հարցադրում կարվի՝ երկարացնելու վերջինիս գործունեությունը: Մելքումյանի խոսքով՝ աշխատանքների ծավալը մեծ է:




Լրահոս