Ձերբակալվել է ՀՀ ԱՆ դատահոգեբուժական փորձագետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով այսօր ձերբակալվել է ՀՀ ԱՆ միջգերատեսչական ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովի նախագահը: Նա կասկածվում է ՀՀ քր. օր-ի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարք կատարելու՝ ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքով՝ շահադիտական դրդումներով առանձնապես խոշոր չափի գումար` 6000 ԱՄՆ դոլար ստանալու դիմաց մեղադրյալ Բ. Ա-ի օգտին կեղծ եզրակացություն տալու մեջ:ՀՀ հատուկ քննչական ծառայությունից  armlur.am -ին տեղեկացնում են, որ նախաքննությունը շարունակվում է:ՀՀ հատուկ քննչական ծառայություն:




Լրահոս