Մոսկվայի իշխանություններն արգելել են «մորուքավոր» գեյ-երթը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի իշխնությունները թույլ չեն տվել ակտիվիստներին մայիսի 27-ին «Մորուքավոր կանանց և տղամարդկանց` Կոնչիտա Վուրստի անվան երթ» անցկացնել` նվիրված Ռուսաստանում նույնասեռականության համար քրեական պատասխանատվության վերացման 21-րդ տարելիցին:

Մոսկովյան գեյ-փրայդի հիմնադիր Նիկոլայ Ալեքսեևը հայտարարել է, որ մայրաքաղաքի իշխանությունների որոշումը կբողոքարկվի դատական կարգով:

Նա նաև տեղեկացրել է, որ մայիսի 16-ին Մոսկվայի քաղաքապետարան կներկայացվի մայիսի 31-ին նախատեսված ամենամյա գեյ-շքերթի անցկացման մասին հայտը:

Եթե իշխանություններն արգելեն նաև այդ ակցիան, ինչպես որ դա արվել է վերջին 8 տարիների ընթացքում, ապա երկու միջոցառումները`  «Մորուքավոր կանանց և տղամարդկանց` Կոնչիտա Վուրստի անվան երթ»-ը և գեյ-շքերթը միաժամանակ կանցկացվեն մայիսի 31-ին. հայտնել է Ալեքսերը:




Լրահոս