Այսօր Հայաստանում կա մոտ հարյուր ջրամբար, որոնցում կուտակված ջուրը չի կարող բավարարել մեր պահանջները: Նման եզրահանգման է եկել «Ջրային, կլիմայական եւ ռեկրեացիոն ռեսուրսների միջազգային գիտահետազոտական կենտրոն»-ի ղեկավար Թրահել Վարդանյանը: Նրա խոսքերով` ջրամբարներում ամենամոտ հաշվարկներով կուտակված է 1-1,2 միլիարդ խորանարդ մետր ջուր, բայց այս պահին տնտեսության մեջ օգտագործվում է մոտ 2,1 միլիարդ խորանարդ մետր ջուր: Իհարկե, մեր օրերում կիրառելի ջրի քանակն ավելի պակաս է, քան ԽՍՀՄ տարիներին, քանի որ այն ժամանակ կար հզոր արտադրություն, եւ պահանջվում էր 3,5 միլիարդ խորանարդ մետր ջուր, սակայն նա վիճակը բարվոք գնահատել չի կարող: Հայաստանում ոչ միայն ջրամբարների ջուրն է քիչ, այլեւ ջրամբարներն անվտանգ չեն:
ՋՈՒՐԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԷ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ