Ուկրաինայում տեղի ունեցող հեղաշրջման գործընթացն անհանգստացնում է ոչ միայն ռուս քաղաքական գործիչներին, այլև՝ քրեական աշխարհի ներկայացուցիչներին:
Օրերս Մոսկվայի շրջանի ռեստորաններից մեկում քրեական աշխարհի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել, որի ժամանակ քննարկել են Ուկրաինայի քրեական հեղինակությունների մեծ հավաքի կազմակերպման հարցը՝ Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ ընդհանուր տեսակետի քննարկման համար:
Վերջին տարիների ամենամասշտաբային հավաքին մասնակցել է երկու «սլավոնական» կլանների մոտ 20 ներկայացուցիչ, ընդ որում, որոշ քրեականներ ժամանել են Ուկրաինայից:
«Սլավոնական» մի կլանի մեջ եղել են ռուսական մաֆիայի սպանված արքա Դեդ Հասանի հովանավորյալներ
Օլեգ Մուխամետշինը (Մուխա).
Վիկտոր Պանյուշինը (Պան).
Կոնստանտին Բորիսովը (Կոստիլ).
Վլադիմիր Ազյորսկին (Զյուզյա).
Էլգուջա Թուրքաձեն (Գուջա).
Խմբավորման ամենաամբիցիոզ անդամը Էդուարդ Ասատրյանն (Ասետրինա) է, ով փորձել է դառնալ Դեդ Հասանի փոխարինողը:
Նրան այդ ժամանակ ծեծի են ենթարկել երիտասարդ «օրենքով գողեր» Գելա Կարդավան (Գելա) և Դմիտրի Չանտուրիան (Միրոն), ինչից հետո Ասատրյանը հեռացել է Ռուսաստանից և վերադարձել այնտեղ 2014-ին, երբ նրան «նեղացնողներին» որսացին միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար:
Երկրորդ «սլավոնական» կլանում են Միխայիլ Վոեվոդինը (Միշա Լուժնեցկի), Վլադիմիր Զատյակովը (Զատյոկ), Վասիլի Խրիստաֆորովը (Վասյա Վասկրես) և Ռոբինզոն Արաբուլի (Ռոբինզոն).
Լուսանկարում՝ Ռոբինզոն Արաբուլին
Հայտնի է, որ «հավաքի» արդյունքում «գողերն» իրենց դժգոհությունն են հայտնել Ուկրաինայում գործող «կովկասյան» քրեական կլանների գործունեությունից: Մասնավորապես, նրանք պայմանավորվել են պայքար մղել Տարիել Օնիանիի (Տարո) դեմ:
Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ իրենց կարծիքը «գողերը» դեռ չեն ձևակերպել, նրանք պայմանավորվել են առայժմ չխառնվել տեղի ունեցող իրադարձություններին: Վերջնական որոշման նրանք կհանգեն շուտով կայանալիք մեծ հավաքի ժամանակ, որին ներկա կլինի ավելի քան 100 քրեական հեղինակություն:
Ուկրաինայում մեծ հետաքրքրություն է ցուցաբերում վերջին հավաքին մասնակցած «օրենքով գող» Բաուման Լուժնեցկիի խմբավորումը:
«Լուժնիկովյաններն» Ուկրաինայում VS Energy International N.V կազմակերպության հետ միասին «լվացել են» էներգետիկ ակտիվներ մի շարք շրջաններում. նրանք նաև կապ ունեն շվեցարական խոշոր կազմակերպությունների հետ:
Խմբավորման ամենահայտնի անդամը ռուս գործարար Մաքսիմ Կուրոչկինն է, ով ներգրավված է եղել բազմաթիվ սկանդալներում, ենթարկվել մահափորձի: Նույն տարում նա կապ է ունեցել նաև քաղաքական մի կազմակերպության հետ, որը պաշտպանում էր նախագահ Յանուկովիչի շահերը: «Նարնջագույն հեղափոխությունից» հետո Կուրոչկինը կռվել է գործընկերների հետ, որից հետո ձերբակալվել է, իսկ 2007-ին՝ սպանվել դատարանից դուրս գալու ժամանակ:
Վարկածներից մեկի համաձայն՝ Կուրոչկինի մահվան մասնակից կարող էին լինել ռուսական հատուկ ծառայությունները, քանի որ վերջինս շատ բան գիտեր և հաճախ էր «անտեղի տալիս Պուտինի անունը»: Սակայն Ուկրաինայի ռուս քրեական հեղինակությունների վրա Կուրոչկինի մահը չազդեց. «լուժնիկովյանները» պահպանել են իրենց ազդեցությունը քաղաքական շրջանակներում: