Հանրապետությունում գրեթե ամենուրեք սպասվում են ձյան տեղումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի մնացորդային երևույթների ազդեցությամբ: Այսօր երեկոյան և այս գիշեր գրեթե ամենուրեք սպասվում է ձյուն, հունվարի 24-ին ժամանակ առ ժամանակ հնարավոր են թույլ տեղումներ: Օդի ջերմաստիճանն առայժմ գրեթե չի փոխվի: Քամու ուժգնությունը լեռներում և լեռնանցքներում` 20-23մ/վրկ: Հիշեցնենք, որանկախ տեղումների առկայությունից, քամու առկայության պարագայում կդիտվի բուք, ավտոճանապարհներին ցածր տեսանելիություն, մերկասառույց: Այսօր Երևանում հնարավոր է ձյուն: Հունվարի 24-ին հնարավոր են միայն կարճատև տեղումներ: Հնարավոր է մերկասառույց, տեղ-տեղ քամի 15մ/վրկ: Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի -5-7, ցերեկային ժամերին +3+5, երեկոյան -1+1:




Լրահոս