ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանի հավաստմամբ Թեղուտի անտառների հատումը կատարվել է ՀՀ կառավարության թույլտվությամբ, ինչն էլ բերել է ահռելի եկամուտ, քանի որ 87 մլն դրամ է ստացվել Թեղուտի անտառների հատված ծառերի վաճառքից: «Հայանտառ»-ի տնօրենի կարծիքով մեր անտառներն այնքան էլ քիչ չեն, ուղղակի դրանք խոցելի են հրդեհների մասով, որոնց հիմնական պատճառը մարդկանց կողմից խաշամի վառելն է: Նրա խոսքերով` ՊՈԱԿ-ն ամբողջ ամառ պահպանում ենք անտառները հրդեհներից, իսկ աշնանն ու ձմռանը դրանք մարդկանց կողմից հրդեհվում են: Ռ.Պետրոսյանը, խոսելով հրդեհների մասին, հիշեցրեց Տաշիրի եւ Գուգարքի վերջին դեպքերը:
ԹՈՒՅԼ Է ՏԱԼԻՍ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ