Որ դեպքում Սանչեսը կլքի «Բարսելոնան»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Ալեքսիս Սանչեսը կարող է ամռանը լքել ակումբը միայն «Յուվենթուս» տեղափոխվելու համար. հայտնում է  Mundo Deportivo-ն:

25-ամյա ֆուտբոլիստին այլ տարբերակներ չեն հետաքրքրում: Ընդգծենք, որ հարձակվողն ընդգրկված է Անտոնիո Կոնտեի ցանկալի գնումների ցուցակի առաջին հորիզոնականում: Ֆուտբոլիստի տրանսֆերի գինը գնահատվում է 30 մլն եվրո:

Այս մրցաշրջանում Սանչեսն Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 33 խաղ և դարձել 18 գոլի հեղինակ:

 




Լրահոս