ՄԵՂԱԴՐԱՆՔԸ ԽսՏԱՑՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աղմկահարույց Եղնիկներ զորամասում ենթասպա Արմեն Թովմասյանի թեթև ձեռքով աչքը կորցրած ժամկետային զինծառայող Նարեկ Ավետիսյանը զորացրվել է, իսկ Թովմասյանի մեղադրանքը՝ խստացվել: Հիշեցնենք, որ Թովմասյանի նկատմամբ մեղադրանք առաջադրվեց Քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասի հատիկանիշներով այն է` :Սակայն երբ ստացվել են դատաբժշկական փորձաքննության արդյունքները, նախօրեին նշված մեղադրանքին ավելացել է եւս մեկը՝ Քր. Օր.-ի 112 հոդվածի 1-ին մասը՝ Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ: Նշենք, որ Թովմասյանը կալանավորված է: Գործը նախաքննության փուլում է:




Լրահոս