Ազգային ժողովում այսօր խմբակցությունները փակ նիստեր էին անցկացնում, որոնց հիմնական թեման Կառավարության նոր ծրագրի վերաբերյալ պատգամավորների դիրքորոշման քննարկումն էր:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, թե իրենց ներկայացրած առաջարկներից մի քանիսը հաշվի են առնվել:
Սակայն պատգամավորն ընդգծեց, որ վերջնական որոշում դեռ չեն կայացրել, և հավելեց, որ ԲՀԿ-ում հիմնական տեսակետն այն է, որ կողմ չեն քվեարկելու:
Հիշեցնենք, որ խմբակցությունները պետք է ներկայացնեին Կառավարության ծրագրի վերաբերյալ իրենց առաջարկները: