Զոռբայությամբ ոչ մեկ չի կարող տիրանալ ուրիշի բիզնեսին. Հովիկ Աբրահամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց Կառավարության ծրագիրը, որը վարչապետը համարեց իրատեսական:

Նա նշեց, թե այս ծրագիրը կազմելիս հաշվի են առնվել նաև խմբակցությունների առաջարկները: Խոսելով իրատեսական դրույթների մասին` նա նշեց.

«Կառավարությունը գերակայություն է հռչակում ՀՀ քաղաքացուն: Քաղաքացին է մեր ուշադրության կենտրոնը և մեր մտահոգության առարկան: Մենք անելու ենք ամեն ինչ, որ պայքարենք աղքատության և արտագաղթի չարիքների դեմ: Դրանց համար թիվ մեկ լուծումն աշխատանքն է», – նշեց նա, հավելելով, թե հայրենիքը դառնալու է ապահով հանգրվան և յուրաքանչյուր հայ պետք է իմանա, որ Հայաստանում առկա են գործարար հնարավորություներ բոլորի համար:

«Բոլորը պետք է իմանան, որ զոռբայութամբ կամ իշխանական լծակներով ոչ մեկ չի կարող տիրանալ մեկ ուրիշի բիզնեսին: Ես պայքարելու եմ դրանց դեմ: Ստվերը բոլորիս թշնամին է և պայքարը ստվերի դեմ լինելու է անողոք: Առավել խստապահանջ եմ լինելու իմ մերձավորների նկատմամբ և նույնը պահանջելու եմ նաև բոլորից», – հավելեց նա:




Լրահոս