«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, armlur.am-ի հետ զրույցում անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի` Հայաստանից հեռանալու մասին լուրերին, ասաց, որ մամուլը 1991-ից գրում է Հովհաննիսյանի`Հայաստանից հեռանալու մասին:
«Մենք հունիսին ունենալու ենք համագումար, որտեղ կընտրվի վարչություն, որն էլ իր հերթին կընտրի կուսակցության նախագահ»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Կուսակցության փոխնախագահի խոսքով` նոր իրավիճակ չէ կուսակցության համար, երբ վարչության նախագահները տարբեր մարդիկ են լինում. «Ես էլ եմ եղել վարչության նախագահ, Անահիտ Բախշյանն էլ: Դա նոր իրավիճակ չէ «Ժառանգության» համար»:
-Պրն Մարտիրոսյան, տեղեկություններ կան, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չի ցանկանում այլևս ղեկավարել կուսակցությունը:
-Ինձ այս պահի դրությամբ նման տեղեկություն հայտնի չէ: Մնացածը պրն Հովհաննիսյանը կասի:
-Կուսակցության ներսում ի՞նչ խմորումների կամ տարաձայնությունների մասին է պարբերաբար գրում մամուլը:
-Կուսակցության ներսում խմորումներ չկան, սովորական աշխատանքային վիճակ է: Տարբերի հարցերի հետ կապված և´ համաձայնություն է լինում, և´ անհամաձայնություն:
Սոնա Դավթյան