Կառավարությունն իր նոր ծրագրում մեծ տեղ է հատկացրել գործարարությանն ու ներդրումային միջավայրին:
Երկրում տնտեսական առաջընթացի ապահովման գրավականը բարձր գործարար ակտիվության և կայուն ներդրումային հոսքեր ներգրավելու համար նպաստավոր միջավայրի ձևավորումն է: Այս նպատակի իրականացման առանցքային երաշխիքը, Կառավարության խոսքով, նոր տնտեսաիրավական հարաբերությունների կառուցումն է` գործարար համայնքի շրջանում պետության նկատմամբ իրապես առկա վստահության ամրապնդումը:
Այս առումով քաղաքականության հիմնական ուղղությունները կլինեն` բարենպաստ գործարար միջավայրի ձևավորումը` որպես ներդրումների ներգրավման գրավական, պոտենցիալ ներդրումների ներգրավման համար հնարավորությունների իրացումը՝և ներդրումների ներգրավման խրախուսում նաև տնտեսության այնպիսի ոչ ավանդական ոլորտներում, որոնք ունեն մշտապես արդիականանալու, էներգախնայող և բարձր արտադրողական տեխնոլոգիաներ, ինչպես նաև՝ բարձր որակավորում պահանջող աշխատուժ ներգրավելու ունակություն:
Կառավարությունը մեծ տեղ է հատկացրել նաև հատուկ տնտեսական գոտիների ձևավորմանը` որոշակի աշխարհագրական տարածաշրջաններում` հաշվի առնելով նաև Եվրասիական տնտեսական միությանը և վերջինիս բաղադրիչ մաս հանդիսացող Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին անդամակցության հեռանկարները
Որպես այս ամենի իրագործման երաշխիք` նշվում է նաև Հայաստանի ներդրումային հեղինակության բարելավումը, վստահելի գործընկերոջ համբավի ամրապնդումը: