Լոնդոնի «Չելսիի» 33-ամյա պաշտպան Էշլի Քոուլը կարող է կարիերան շարունակել «Լիվերպուլ»-ում կամ «Տոտենհեմ»-ում:
Համաձայն goal.com-ի` հենց այդ երկու ակումբներն են պայքարում ֆուտբոլիստի համար:
Վերջինս այս ամռանն ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով հեռանալու է «Չելսիից»:
Նշենք, որ Էշլի Քոուլն առաջարկներ ունի նաև MLS-ից: Նա 2006-ին տեղափոխվել էր «Չելսի» Լոնդոնի «Արսենալ»-ից: