Դ. Մեդվեդևը չի հրաժարվի ամերիկյան IPhone-ից և հայկական «Արմփադ»-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանդես է եկել Apple-ի պաշտպանությամբ. նա կարծում է, որ ԱՄՆ-ի հետ եղած տարաձայնությունները պատճառ չեն ամերիկյան սմարթֆոններից ու պլանշետներից հրաժարվելու համար. գրում է ռուսական dni.ru կայքը:

«Ինչ կապ ունեն ԱՄՆ-ի հետ այսօրվա մեր ունեցած հարաբերությունները IPhone-ի հետ: Եկե՛ք հրաժարվենք ներկրված ցանկացած ապրանքից, ի՞նչ կլինի այդ դեպքում, Հյուսիսային Կորեա՞: Դա մեր ուղին չէ: Ավելին, ես կարծում եմ, որ ո՛չ մենք, ո՛չ ամերիկացիները և ո՛չ էլ եվրոպացիները չպետք է որևէ բանից հրաժարվեն: Վնասել ամերիկացիներին՝  հրաժարվելով Apple-ից, ծիծաղելի է»,-ասել է ՌԴ վարչապետը:

Նա ասել է, որ ունի երկու պլանշետ, երկուսն էլ՝ զուտ աշխատանքային. դրանք համարվում են կառավարության սեփականությունը:

«Ոչ մի խաղ չկա: Ես ունեմ երկու պլանշետ, մեկի մեջ ներբեռնվում են կառավարության աշխատանքին առնչվող նյութերը, մյուսում՝ այն միջոցառումներին վերաբերող նյութերը, որոնց ես պետք է մասնակցեմ»,-ասել է Դմիտրի Մեդվեդևը:

Աղբյուրը նաև հիշեցնում  է՝ Մեդվեդևն ունի «Արմֆոն» և «Արմփադ», որը նրան նվիրել են հայ գործընկերները:

Ռուս վարչապետի հավաքածուում տեղ է գտել նաև ռուսական արտադրանքը: «Ռոստեխի» ղեկավարը վառչապետին էր նվիրել «Յոթաֆոն»:

Այս ամենից զատ՝ Մեդվեդևի գրասենյակում կան նաև հին մոդելի ապարատներ, որոնք ապահովում են «կառավարական կապերը»: Նրա սեղանին կան տարբեր հեռախոսներ, մեկը՝ բարձրաստիճան բաժանորդների, մեկը՝ լայն շրջապատի, ևս մեկը՝ գաղտնի կապեր հաստատելու և նախագահի հետ հաղորդակցվելու համար: 

ՌԴ կառավարության ղեկավարը վստահեցնում է, որ եթե տեղում է, անպայման պատասխանում է զանգերին, ապա ժպտալով ավելացնում՝ եթե բացակայում է, ամենայն հավանականությամբ, զանգերին պատասխանող չի լինի:

Հիշեցնենք, որ այսօր armlur.am-ը տեղեկացրել էր, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը մարտի սկզբին հայկական առաջին պլանշետը` ArmTab-ը, ներկայացնելուց հետո որոշել էր մի նմուշ էլ ՌԴ վարչապետին նվիրել:

Հ. Գ. Փաստորեն, Դ. Մեդվեդևը գոհ է հայ գործընկերոջ նվերից և սիրով օգտագործում է այն:

medvedev




Լրահոս