ԱԺ ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց. «Այս կառավարությանը ցանկացած այլ բանի մեջ կարող ենք մեղադրել, բայց որևէ մեկը չի կարող մեղադրել, որ նրանք էս գործը, ծրագիրը կարող են չկատարել»:
Նրա խոսքով` կառավարության գործունեության ծրագիրը դա քաղաքական փաստաթուղթ է և կառավարությունը ներկա իրավիճակում մի տեսլական ունի և ներկայացնում է այն:
«Իսկ թե ինչպիսի գործիքներով կփորձի իրականացնել, մենք ականատես կլինենք: Առաջին անգամ կառավարությունն արձանագրում է կարևոր մի դրույթ, որ իր գերխնդիրը հանդիսանում է ՀՀ քաղաքացին, մնացած գործառույթները միայն քաղաքացու բարեկեցությունն ապահովելու գործընթացն են: Պարոն վարչապետն այստեղ ասաց՝ փոքր և միջին բիզնեսը մեզ համար հարկատու չէ, սոցիալական խնդիր լուծող է, և մենք պատրաստ ենք այդ փոքր ու միջին բիզնեսին հարկային արտոնություն տալու: Ցավոք սրտի կան մարդիկ, որոնք միայն սևացնելու առանձնահատկություն ունեն: Մարդն ասում ա՝ սկսում եմ մեզանից, քաղաքական կամք եք ուզում, սա է: Ինչի՞, որևէ մեկը կասկածո՞ւմ է»,- եզրափակեց Վարդան Այվազյանը: