Դուք իշխանության կառավարությո՞ւնն եք, թե խորթ զավակ. Գ. Արսենյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության ծրագրի վերաբերյալ իր ելույթում ԲՀԿ խմբացության պատգամավոր Գուրգեն Արսենյանն ասաց, որ Հայաստանը փոքր երկիր է, և գրեթե բոլորը գիտեն, թե ով ինչ է անում:

«Հասկանում եմ, որ իշխանության մեջ կա լրջագույն պայքար, որովհետև գիտենք, թե որտեղից են ֆինանսավորվում այդ «.am»-ներն ու թերթերը, և այդ ամենի հետ հանդերձ հարց է ծագում՝ դուք հանրապետական իշխանության կառավարությո՞ւնն եք, թե ոչ։ Որովհետև այն հարձակումը, որն այսօր կա, խոսում է այն մասին, որ դուք խորթ զավակ եք, ձեզ չեն ուզում, չեն ցանկանում, որ հաջողության հասնեք»,- ասաց Արսենյանը:

Նա ընդգծեց, որ 13–րդ կառավարության նկատմամբ այդ ողջ մաղձը թափվում է ոչ թե ընդդիմադիր թերթերի և կայքերի կողմից, այլ այն լրատվամիջոցների, որոնք մինչ այս զբաղված էին մեկ այլ քաղաքական ուժի փնովելով:

«Հիմա այդ նույն բանը տեղի է ունենում ձեզ հետ։ Որևէ մեկը կփորձի՞ իր ելույթի ժամանակ ասի՝ այս ի՞նչ դրսևորում է»,- նշեց նա:

Գուրգեն Արսենյանը նաև ասաց, որ հասկանում է, որ նոր կառավարության նկատմամբ իշխանության մի մասը այնքան էլ լավ տրամադրված չէ:




Լրահոս