Մոյեսը հարձակվել է իրեն ծաղրող երիտասարդի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Դեվիդ Մոյեսի մասնակցությամբ միջադեպի առթիվ: Վերջինս կասկածվում է բարերից մեկում 23-ամյա երիտասարդի վրա հարձակվելու մեջ. հաղորդում է Sky News-ը:

Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ երիտասարդը ծաղրական և վիրավորական խոսքեր է հնչեցրել Մոյեսի հասցեին: Վերջինս չի կարողացել զսպել իրեն և բարի ելքի մոտ հարձակվել է երիտասարդի  վրա՝ պատճառելով նրան թեթև մարմնական վնասվածքներ:

Հիշեցնենք, որ 51-ամյա շոտլանդացի մասնագետը ապրիլի 22-ին հեռացվել էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից:




Լրահոս