«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանն իր կուսակիցների մոտ հայտարարել է, թե 2018 թվականին իր թեկնածությունն է առաջադրելու ՀՀ նախագահի պաշտոնին: Նաեւ հայտարարել է, որ ինքն արդեն Մոսկվայից ՀՀ նախագահ դառնալու «դաբրո» ունի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի եւ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի դեմքերով: Իսկ մինչ այդ նա լուրջ նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում՝ ամբոխահաճո նախընտրական քարոզչություն իրականացնելու համար: «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանից, վերջինս ասաց. «Դեռ երկար ժամանակ կա նախագահական ընտրություններին, ու եթե պարոն Բաղդասարյանը որոշում կայացնի, ապա նա այդ մասին հրապարակային կհայտնի: Իհարկե չի բացառվում, որ պարոն Բաղդասարյանը կառաջադրվի նախագահի թեկնածու»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: