Արտագաղթը հնարավոր չէ կասեցնել. Արմեն Ռուստամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԺ-ում կառավարության ծրագրի քվեարկության ժամանակ «կողմ» ձայների քանակն ավելին է եղել, քան ԱԺ-ում ներկա պատգամավորների թիվը: Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, հավելելով, որ սա ՀՀԿ-ի հաղթանակ չի համարում:

Անդրադառնալով Կառավարության գործունեությանը` Ռուստամյանն ասաց, որ մենք այսօր արյունահոսության վիճակում գտնվող մի երկրում ենք ապրում, որտեղ արտագաղթը հնարավոր չէ կասեցնել: Նրա խոսքով` արտագաղթի կանխարգելումը ցույց կտա՝ կառավարությունն իր ծրագրում հաջողվել է, թե՝ ոչ:

«Երբ մենք դա ասում ենք, ասում են՝ ընդդիմություն եք, ամեն ինչին սև ակնոցով եք նայում, բայց դա է իրականությունը: Դա իրականությունն է, և եթե դա չփոխվեց, ճիշտ կլինեն այն հոռետեսները, ովքեր ասում էին, որ ոչինչ չի փոխվի, ամեն ինչ նույնն է մնալու և այլն և այլն»,- ասաց նա:




Լրահոս