Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ երկրի Սինձյան նահանգի Ուրումչի քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ, որը տասնյակ անմեղ մարդկանց մահվան եւ շուրջ հարյուր վիրավորների պատճառ է դարձել:
«Մեր զորակցության եւ սփոփանքի խոսքն եմ հղում Ձեզ, տուժածների ընտանիքներին եւ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ վիրավորներին մաղթելով շուտափույթ ապաքինում:
Մենք խստորեն դատապարտում ենք ահաբեկչության յուրաքանչյուր դրսեւորում եւ վստահ ենք, որ ոճրագործներն արդարացի պատժի կարժանանան»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում: