Մայիսի 24-ին տեղական ժամանակով ժամը 00:00-ից, մայիսի 25-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ, Ուկրաինայում սկսվել է լռության օր: Նույն օրը կայանալու են Կիևի քաղաքագլխի և քաղխորհրդի նախագահի, ինչպես նաև մի քանի տարածքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտռությունները:
Մայիսի 24-ի գիշերվանից սկսած նախընտրական քարոզչությունը լրիվ արգելվում է: Ընտրությունների նախապատրաստումն ընթանում է լարված իրավիճակում: Ուկրաինայի Հարավ-Արևելքում շարունակվում է հակաահաբեկչական օպերացիան: Կիևի իշխանությունները խոստովանում են, որ Դոնեցկի և Լուգանսկի մարզերում դաշնականացման մասնակիցների գործողությունները թույլ չեն տա քվեարկություն անցկացնել:
ԿՒՀ-ի տվյալներով, այդ մարզերում ընտրական հանձնաժողովների կեսից ավելին շրջափակված են, տեղեկացնում է news.online.ua-ն: