Ս․ Սարգսյանի հրավերը առիթ կդառնա որպեսզի ԱՄՆ-ն և ԵՄ-ն ճնշումներ գործադրեն Թուրքիայի նախագահի նկատմամբ․ «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Թուրքիայի նախագահին Սերժ Սարգսյանի հրավերը կարող է առիթ դառնալ որպեսզի ԱՄՆ-ն և ԵՄ-ն ճնշումներ գործադրեն Թուրքիայի նախագահի նկատմամբ, որպեսզի նա ընդունի հրավերը և 2015թ. ապրիլի 24-ին այցելի Հայաստան:

Երեկ մեր թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Ըստ նրա, թուրքական կողմից պաշտոնական որևէ արձագանքի բացակայության պատճառը Սարգսյանի հայտարարության անսպասելիությունն է. «Սարգսյանի հրավերի պարագայում գործել է անսպասելիության գործոնը, դրա համար էլ դեռ արձագանք չկա, բայց որ կլինի կասկած չունեմ»,- ասել է նա:

Նշենք, որ 2015-ին Թուրքիայի նախագահը, ըստ ամենայնի, կլինի գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս