Անաստաս Միկոյանի բրոնզակոփ արձանը պատրաստ է․ «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. ««Այսօր ես տեսա նրան՝ ընկեր Միկոյանին: Նրա` 1,60 սմ-անոց բրոնզակոփ կիսարձանը  (полуфигура)  կանգնած էր Երեւանի «Կռազի պարկում»: Ձուլարանի մետաղյա ու ծանր դռներն այնքան արագորեն փակվեցին, որ տեսախցիկը չկարողացավ ֆիքսել հերոսին: Բայց հերոսը կա: Նա կանգնած էր բազում «Կռազ»  մեքենաների կմախքների  հարեւանությամբ, Երեւանի արվարձանային աղքատության շունչը կրող մի թաղամասում  բացված  ձուլարանում:

Անաստաս Միկոյանի արձանի  վրա աշխատել են երեք հոգի՝ ձուլող  վարպետը, բանվորը եւ տեխնիկական աշխատանքներին հետեւող քանդակագործը: Մինչ նրանք  առավոտյան վերջին աշխատանքներն էին կատարում  արձանի վրա, Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը նույն պահին Ազգային ժողովում հայտարարում էր. «Թե արձանը երբ կտեղադրվի` հայտնի չէ, չեմ կարող ասել: Ֆինանսավորման աղբյուրը եւս պարզ չէ, էսքիզային նախագիծ դեռ չկա»»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս