«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2013թ հունիսի 25-ին, Պոլիտեխնիկում ապօրինաբար պետական գույք օտարելու դեպք էր բացահայտվել:
ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 315-րդ հոդվածի 2-րդ մասով: 2014թ. մարտի 17-ին Արա Ավետիսյանն ազատվեց Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի կամ նախկին Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնից, որին հաջորդեցին վերջինիս կատարած չարաշահումների ու կոռուպցիոն գործարքների մասին հրապարակումները: Այդ հրապարակումների հիման վրա եւս ոստիկանության քննչական մարմնում նյութեր էին նախապատրաստվել: Սակայն «Ժողովուրդ»-ը պաշտոնապես տեղեկացավ, որ Արա Ավետիսյանի դեմ քրեական գործ չհարուցվեց` հանցակազմի բացակայության հիմքով։
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արա Ավետիսյանն անդրադառնալով իր, ինչպես նաեւ համալսարանի դեմ հարուցված քրեական գործերին, ահա թե ինչ պատասխան տվեց. «Ուրեմն հարուցողին հարցրեք, կասեցնողին հարցրեք, խուտուտ տվողին հարցրեք, ինչ ասեմ: Ինչի եք ուզում, որ ես էլ Շուշանի նման ասեմ»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: