Հրանուշ Հակոբյանն ալգելում է այլ լեզվով խոսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում շարունակվում են «2013 թվականի պետական բյուջեի կատարողականի» քննարկումները: Իր զեկույցում Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը տեղեկացրեց, որ նախարարությունն առաջնային պլան է մղում լեզուն:

«Մենք գումարում ենք երիտասարդական ֆորումներ «Հայերենն իմ սրտում է» խորագրով, որպեսզի երիտասարդության մեջ շարժում սկսենք: Հանրապետության նախագահը հայտարարեց, որ «Տանը խոսենք հայերեն» կարգախոսը մենք փորձում ենք տեղայնացնել նաև համայքներում, որպեզի բոլորի ուշադրությունը հրավիրենք լեզվի խնդիրների վրա»,- ասաց նախարարը, հավելելով, թե  նախարարությունում արգելում է այլ լեզվով խոսել:

«Բոլոր նրանք, ովքեր մտնում են նախարարություն, նույնիսկ երկու բառ՝ մի կերպ հայերեն… չեմ թողնում, որ ուրիշ լեզվով խոսեն, խեղճերը տանջվելով մի կերպ հայերեն են խոսում, որ մենք փորձենք մեր լեզվի խնդիրը պահպանել, կարելի է ասել՝ նախարարությունում արգելված է ուրիշ լեզվով խոսել», – ընդգծեց նա:




Լրահոս