Վ․ Սողոմոնյանը հաստատեց վարչապետի եւ Ռոբերտ Քոչարյանի հանդիպման մասին․ «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ ի վերջո արձագանքեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Ռոբերտ Քոչարյանի հանդիպման մասին տեղեկություններին: «Այո, նման հանդիպում եղել է»,- ասաց Սողոմոնյանը:

Նա փոխանցեց նաև, որ հանդիպումը տեղի է ունեցել Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ, վերջինիս վարչապետ դառնալուց մի քանի օր անց: Թե ինչ հարցեր են քննարկվել, Սողոմոնյանը դժվարացավ պատասխանել: «Ես հանդիպմանը ներկա չեմ եղել, տեղյակ չեմ, թե ինչ է քննարկվել»,-ասել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 




Լրահոս