Այսօր ծխելու դեմ պայքարի միջազգային օրն է:
Հայաստանն աշխարհում առաջատար դիրքեր է զբաղեցնում ծխող բնակչության թվաքանակով:
Ճիշտ է` վերջին տարիներին ծխելու դեմ պայքաի քարոզչությունը թափ է առել, բայց սրանով հանդերձ նույնիսկ ծխախոտի գնաճը չի խանգարում սպառման ծավալների պահպանմանը:
Armlur.am-ի ծխող զրուցակիցները նույնպես խոստովանեցին, որ ծխելուց չեն կարողանում հրաժարվել, շատերն անգամ չեն էլ փորձում, թեև լավ են գիտակցում վնասակար այս սովորույթի կործանարար հետևանքները:
Այսքանից հետո մնում է հիշել ու հիշեցնել ամենակարևորը` «Ծխելը վնասակար է առողջությանը»:
Տաթև Հարությունյան, Աշոտ Գաբրիելյան, Տիգրան Սարգսյան