Հաշվի առնելով այն, որ երեկ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը կամայական կերպով ինձ զրկեց վարման կարգի վերաբերյալ մեր խմբակցության տեսակետը ներկայացնելու հնարավորությունից, հաշվի առնելով այն, որ երեկ թե՛ այս ամբիոնից, թե՛ տարբեր լրատվամիջոցներում Ազգային Ժողովի նախագահի, հանրապետական տարբեր պատգամավորների կողմից ոչ կոռեկտ գնահատականներ են հնչեցվել “”Բարգավաճ Հայաստանի”” հասեցին, հարկ եմ համարում պարզաբանել, որ մեր խմբակցությունը երեկ քվեարկվող նախագածի վերաբերյալ բազմիցս, բոլոր քննարկումների ժամանակ հայտնել է իր հստակ դեմ դիրքորոշումը եւ քվեարկել է իր համոզումնքների համաձայն, ապացուցելով մեր խոսքի եւ գործի համարժեքությունը։ Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին ամպագորգոռ հայտարարություններին, այն էլ՝ օրենքը շրջառանության մեջ դնելուց գրեթե հինգ տարի անց, ապա բոլորիս համար էլ պարզ է, որ այս նախագծիը որեւէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ եւ նախագծի իրական նպատակը մեկն է՝ լրացուցիչ արոտնյալ եկամուտներ ապահովել առանց այդ էլ երանելի վիճակում գտնվող բանկերի համար՝ ի հաշվի Հայաստանի հանրապետության քաղաքացիների։ Ի դեպ, տնտեսագիտական մտքի տիտաններին խորհուրդ եմ տալիս ծանոթանալ թե՛ եվրոպական եւ թե՛ ռուսական փորձին եւ կարծում եմ, բոլորի համար ակնայտ կլինի այս նախագծի իրական շարժառիթները, եւ թե իրականում ո՞ւմ շահերն է այն սպասարկելու։ Կրկնում եմ, “”Բարգավաճ Հայստանը”” դեմ է եւ դեմ է լինելու բոլոր այն փորձերին, որոնց նպատակը մեկն է՝ սոցիալական ծանր այս պայմաններում հավելյալ գումարներ շորթել քաղաքացուց։ Եւ, հաշվի առնելով խորհրդարանում ստեղծված ոչ կոնստրուկտիվ մթնոլորտը, ես հայտարարում եմ, որ ԲՀԿ խմբակցությունը այսօր չի մասնակցելու խորհրդարանի աշխատանքներին։Նաիրա Զոհրաբյան
ԲՀԿ հայտարարությունը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ