Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբը կիրակի հրաժարական է տվել՝ այսպիսով ավարտելով երկամյա հակամարտությունն ընդդիմության հետ, որը քիչ էր մնում արյունահեղության վերածվեր. տեղեկացնում է vzgliad.ru-ն:
Փորձագետները նշում են, որ իր որոշմամբ՝ Անկվաբը կանխել է երկրում քաղաքացիական պատերազմը: Մինչև օգոստոսի 24-ին նշանակված նախագահի ընտրությունները նախագահի պարտականությունները կկատարաի խորհրդարանի խոսնակ Վալերի Բգամբան:
Իր հրաժարականի մասին Ալեքսանդր Անկվաբը հայտարարել է ժողովրդին ուղղված դիմումում:
«Երկրում կայունության ապահովման նպատակով, Աբխազիայի Հաանրապետության Սահմանադրության 654-րդ հոդվածի համաձայն, ես հրաժարական եմ տալիս Աբխազիայի Հանրապետության նախագահի պաշտոնից», – հայտարարել է Անկվաբը:
Նա ընդգծել է, որ իր համար` իբրև օրինական ճանապարհով ընտրված նախագահի, ամենակարևորն է թույլ չտալ արյունահեղություն, որի վտանգը, ըստ Անկվաբի, շատ մեծ է: