Փաստորեն, Սերժ Սարգսյանը միայն Նազարբաևին է պատասխանում. Ա. Սաքունց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր «Հայաստանի գոյության մարտահրավերները՝ Եվրասիական միության նոր զարգացումների ներքո» թեմայով քննարկման ժամանակ  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասաց, որ Աստանայում տեղի ունեցած նախագահների հանդիպումից հետո նրան ոչ թե ավելի շատ մտահոգում է Ալիևի նամակի ընթերցումը, այլ այն, որ այդ ամենն արվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ համանախագահ երկրի համաձայնությամբ:

«Ինձ մտահոգում է այն, որ միջազգային հարթակը, որը զբաղվում է Ղարաբաղի հարցի կարգավորմամբ, այժմ վտանգի տակ է: Դա ապացուցվեց Աստանայում»:

Որպես վտանգ՝ Արթուր Սաքունցը ներկայացրեց նաև տարածաշրջանում սպառազինության մրցավազքը: «Ավելի վտանգավոր սպառնալիք այս տարածաքշրջանում գոյություն չունի»:

Անդրադառնալով Աստանայում Սերժ Սարգսյանի լուռ պահվածքին ու Ծաղկաձորում նրա հնչեցրած պատասխանին` Արթուր Սաքունցն ասաց, որ, փաստորեն, Սերժ Սարգսյանը միայն Նազարբաևին է պատասխանում.

«Սեպտեմբերի 3-ից հետո մեր բարձրացրած հարցերը ոչ մի պատասխան չստացան, բայց Նազարբարևը մի հարց տվեց, էս մարդն եկավ Ծաղկաձոր ու պատասխանեց նրան»:




Լրահոս