Պատգամավորներն աշակերտների հետ այցելել են թանգարաններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների 1500 աշակերտներ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ թանգարանային էքսկուրսիաների են մասնակցել: Աշակերտներն այցելել են Երեւան քաղաքի պատմության, Հայաստանի պատմության թանգարաններ, Հայաստանի ազգային պատկերասրահ, Եղիշե Չարենցի եւ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարաններ։ Հայաստանի հանրապետական կուսակցության կանանց խորհրդի այս նախաձեռնությանն աջակցել է Երեւանի քաղաքապետարանը։

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե երեխաների հետ Երեւան քաղաքի պատմության թանգարան են այցելել նաեւ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը, Երեւան քաղաքի ավագանու անդամ Նաիրա Նահապետյանը, Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։

17-19-րդ դդ. Երեւանի մասին պատմող «Հին Երեւանի անցուդարձը»  եռաչափ անիմացիան դիտելուց հետո այցելուները էքսկուրսավարների ուղեկցությամբ շրջել են թանգարանի՝ Երեւանի պատմությունն ըստ դարաշրջանների ներկայացնող հարկաբաժիններում, ծանոթացել Երեւանի պատմության դրվագներին։




Լրահոս