«Առավոտին» սպառնացող սրտաբանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի նախկին տնօրեն Սմբատ Ջամալյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ քրեական օրենսգրքի 187 հոդվածով ՝ խարդախության համար:

Նրա փաստաբան Խաչատուր Խաչատրյանը Aravot.am-ի հետ զրույցում ասել է, որ քննությունը ամիսներ է, ինչ շարունակվում է. գործը մեկ անգամ կարճվել է քննիչի կողմից, բայց նախկին գլխավոր դատախազը վերացրել է քննիչի որոշումը՝ հիմնավորելով, թե տեխնիկական թերություններ կան, որոնք պետք է շտկվեն:

Խաչատրյանի խոսքով` դատախազը կասկածի տակ չի դրել խարդախության բացակայության հանգամանքը, և որ Սմբատ Ջամալյանի արարքում որևէ հանցանք չեն գտել: 

Հիշեցնենք, որ «Առավոտ» օրաթերթն անդրադարձել է Սմբատ Ջամալյանի կողմից վիրահատված 64 ամյա Հովհաննես Կաթրջյանի պատմությանը: Նրա սիրտը 1985-ից աշխատում է խթանիչ սարքով: 2004 և 2008 թթ., Կաթրջյանին վիրահատել էր սրտաբան Սմբատ Ջամալյանը եւ 2008 թ., երբ Կաթրջյանին վիրահատել էին, հավաստիացրել էին, որ սարքն աշխատելու է մոտ տասը տարի, սակայն հիվանդը սարքն արտադրող ընկերության պաշտոնական կայքից տեղեկացել էր, որ այն նախատեսված է 5,5-6 տարվա համար:

Հիշեցնենք նաև, որ արտասահմանում ապաստան գտած Ջամալյանը պարբերաբար սպառնացել է դատի տալ «Առավոտ» օրաթերթին ՝ պնդելով, որ նման հրապարակումներով վերջինս ոտնահարում է իր պատիվն ու արժանապատվությունը: 




Լրահոս