ՆԱՏՕ-ն դիտարկում է Կիևին ռազմական օգնություն ցուցաբերելու հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հյուսիսատլանտյան դաշինքը դիտարկում է Կիևի հայտը Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու մասին, որը ներառում է սպառազինությունների մահաբեր տեսակներ: Այս մասին հայտարարել է Եվրոպայում Դաշինքի ուժերի գլխավոր հրամանատար գեներալ Ֆիլիպ Բրեդլավը:

«ՆԱՏՕ-ն՝ որպես կազմակերպություն, չունի սեփական ռազմական միջոցներ, տեխնիկա և սպառազինություն: Այս ամենը գտնվում է կազմակերպության անդամ-երկրների հաշվեկշռում, և նրանք պետք է նման օգնության տրամադրման որոշում կայացնեն», – հայտնել են Դաշինքի մամլո ծառայությունից:

Նախօրեին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ կազմակերպության անդամ-երկրների արտգործնախարարների ղեկավարները կհամաձայնեցնեն Կիևին հատկացվելիք օգնության փաթեթը մինչև հունիսի վերջը. հաղորդում է РИА «Новости»-ն:




Լրահոս