«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ««Դեռ անցած տարի մամուլում լուրեր հայտնվեցին, որ Սամվել Ալեքսանյանը Հյուսիսային Իրաք է մեկնել, հանդիպել հրաքի պաշտոնյաների, քրդական շրջանակների հետ: Երեկ տեղեկություն ստացանք, որ Ալեքսանյանն Իրաքում ոչ միայն բիզնես ծրագրեր ունի, այլև դիվանագիտական: Նրան պատրաստվում են դիվանագիտական կարգավիճակ տալ: ԱԳՆ-ում քննարկվում է այդ հարցը, հրաքում ՀՀ դեսպան, ԲԱՄՕ ընկերության սեփականատեր Մուրադ Մուրադյանը, ով Մարզահամերգային համալիրի հետ կապված խնդիրների պատճառով նեղված է ՀՀ իշխանություններից, կհեռանա պաշտոնից, և նրա տեղը կզբաղեցնի Սամվել Լիմինդրովիչը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։