«2011թ. դեկտեմբերին Հայաստանի բանկային համակարգի եւ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի միջին տոկոսադրույքը 18% է` դրամային վարկերի գծով, եւ 12.1%` դոլարային վարկերի գծով»,-տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկի դեկտեմբերի տեղեկագիրը: Դրամային ամենաթանկ վարկերը տրամադրվել են Տավուշի մարզում` միջինը 20.7%, իսկ դոլարայինը` Արագածոտնում` միջինը 14.9%: Սյունիքի մարզն առաջատարն է էժան վարկերի գծով, ընդ որում, ինչպես դոլարային, այնպես էլ դրամային: Դրամով վարկերի միջին տոկոսադրույքն այդ մարզում կազմել է 16.1%, դոլարայինը` 11.4%:
ԱՄԵՆԱԹԱՆԿ ՎԱՐԿԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ