«Շանել» նորաձեւության տան ցուցադրության ժամանակ լրագրողների հարցին, թե ճաշակով է արդյոք երգչուհի Ադելը, հայտնի դիզայներ Կարլ Լագերֆիլդը պատասխանել է, որ Ադելն ունի շատ գեղեցիկ դեմք ու ձայն, բայց, այնուամենայնիվ, նա գեր է: Լագերֆիլդի այս հայտարարությանն Ադելն արձագանքել է հետեւյալ կերպ. «Ես երբեք էլ չեմ ցանկացել նմանվել նիհարիկ մոդելների, աղջիկների, որոնք նկարահանվում են ամսագրերի շապիկների համար: Ունեմ այնպիսի արտաքին, ինչպիսին որ աշխարհի շատ աղջիկներ, եւ ես հպարտանում եմ դրանով: Հիմա ինձ կասե՞ք, հարգելի’ Լագերֆիլդ, ո՞ր աղջիկն է ավելի գեղեցիկ` մի քիչ գեր, բայց առո՞ղջ, թե՞ նիհարիկ մնալու համար անվերջ պայքարող մոդելները, որոնք այդպես էլ չեն զգում կյանքի համը»:
Ի՞ՆՉՆ Է ԳԵՂԵՑԻԿ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ