ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Դեռահասին, տվյալ դեպքում դպրոցահասակին, դասադուլի մղելն օրենքով ի՞նչ պատիժ է նախատեսում:

Կարինե Գասպարյան, 35 տարեկան, մանկավարժ

ՊԱՏԱՍԽԱՆ. Անչափահասներին` դպրոցահասակներին, դասադուլի մղելու դեպքերում, ինչպես Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը, այնպես էլ Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը պատիժ չեն նախատեսում:

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության
գլխավոր վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ո՛չ քրեական, ո՛չ էլ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերը նշված հանցատեսակի համար պատասխանատվություն չեն նախատեսում: Քաղաքական շարժառիթներով 88-ի զարթոնքին հաջորդող շրջանում դասադուլը պայքարի ամենատարածված միջոցներից էր: Նկատենք, սակայն, տարբերություն. այն ժամանակ դասադուլի էին դիմում ուսանողները, այսինքն` չափահաս մարդիկ:
Վերջերս մեծ աղմուկ բարձրացավ Տավուշի մարզի դպրոցներից մեկում ստեղծված իրավիճակի շուրջ, երբ մի քանի տասնյակ աշակերտի ինչ-որ անձինք հարկադրել էին ժամանակավորապես հրաժարվել ուսումնական գործընթացին մասնակցելուց: Խնդիրն, իհարկե, կարգավորվեց, բայց  հաշվի առնելով երեւույթի կրկնման հավանականությունը` հարկ ենք համարում  ընդգծել, որ նման դեպքերի համար պատժաչափ անպայման պետք է սահմանվի:




Լրահոս