armlur.am-ի հարցերին պատասխանում է Ինդոնեզիայի դեսպան Նինիեկ Կուն Նարիաթիին.
-Ի՞նչ նպատակ ունի էքսպո – ցուցադրությունը Հայաստանում:
-Մենք այս ցուցադրությունը բերեցինք Հայաստան, որպեսզի ներկայացնենք հայ ժողովրդին Ինդոնեզիայի հանրապետության մշակույթը, մշակույթի հարստությունը, որպեսզի հաստատենք մշակութային հարաբերություններ, և, ընդհանրապես, ստեղծենք կամուրջ երկու երկրների միջև:
-Սա առաջի՞ն ցուցադրությունն է Հայաստանում:
-Սա առաջին ցուցադրությունն է` կազմակերպված Կիևում Հայաստանի դեսպանատան կողմից:
– Ի՞նչ ապրանքատեսակներ են ներկայացված:
-Իբրև օրինակ` ներկայացված են սուրճը, թեյը, վերմիշելը, որը արտադրվում է Ինդոնեզիայում: Կարող եք տեսնել ինդոնեզական ազգային զարդեր, յուրօրինակ մշակութային լամպեր` պատրաստված բնական հումքերից:
– Կա՞ն ինդոնեզացիներ ՀՀ-ում:
– Մեր տվյալների համաձայն՝ Հայաստանում ներկայումս չկան ինդոնեզացիներ, որ ապրում են այստեղ, բայց պատմական մի որոշակի ժամանակահատվածում ոչ մեծ հայկական սփյուռք ապրել է Ինդոնեզիայում, Ջակարտայում, թեև նրանք այնտեղից հեռացել են: Եվ դեսպանատունն այսօր փորձում է բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ, ստեղծել կամուրջ երկու երկրների միջև, նաև՝ առևտրական հարաբերություններ, որ տնտեսական աճ լինի երկու երկրներում:
-Ինչո ՞վ է հարուստ Ինդոնեզիան:
-Ինդոնեզիան շատ մեծ երկիր է` 260 մլն մարդ, և հասկանալի է, որ ոչ բոլոր ինդոնեզացիներն են հարուստ ապրում, բայց կառավարությունը քայլեր է անում բնակչության ապրելակերպը բարելավել 10 տոկոսով:
– Ի՞նչ տոներ է տոնում Ինդոնեզիան:
-Ինդոնեզիան, ինչպես արդեն ասացի, ունի մեծ բնակչություն, որի մեծամասնությունը մուսուլման է, դավանում են իսլամ: Դրա հետ կապված՝ Զատիկի երկար ամսից հետո մեքքա են գնում: Բայց, այսուհանդերձ, ինդոնեզացիները տոնում են նաև քրիստոնեական տոները, ինչպես օրինակ, Նոր տարին, Զատիկը:
– Ո՞րն է ինդոնեզացիների ազգային հագուստը:
– Ինդոնեզիայում ապրում է մոտ հազար էթնիկ խումբ, և նրանցից ամեն մեկն ունի իր ազգային հագուստը: Ինդոնեզիայում կա մոտ 13 հազար կղզի, և ամեն մի կղզին ունի իր ազգային մշակույթն ու հագուստը: Իսկ իբրև ամենօրյա հագուստ՝ Ինդոնեզիայում հագնում են ջինսեր և վերնաշապիկներ: Ինդոնեզիայում, սակայն, քանի որ դավանվում է իսլամը, կանայք պետք է գլուխները փակեն, դա էլ՝ ըստ ցանկության:
-Ձեր կարծիքը հայերի մասին:
-Հայերը շատ տաք են ու բարեհամբույր: Հայաստանն, իրականում, ոչ այնքան մեծ երկիր է, բայց Հայաստանում քեզ զգում ես իբրև տեղացի, զգում ես հայերի բարեհամբույր ընդունելությունը, ինչը նպաստում է օտարերկրացիների Հայաստանում հաստատվելուն: Դա շատ տպավորիչ է:
Անի Խաչատրյան