«ՍԻՄՈՆԱ ԱԿՎԱ» ՍՊԸ-Ն ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը մայիսի 31-ի համարում անդրադարձել է «Սիմոնա Ակվա» ՍՊԸ-ի եւ Արարատի մարզի Դաշտաքարի գյուղապետարանի միջեւ ծագած դատական վեճին, որի ընթացքում երրորդ կողմ ներգրավված է «Արարատ Գրուպ» ՍՊԸ-ն: Հրապարակման մեջ տեղ են գտել մի շարք անճշտություններ, ինչպես նաեւ ներկայացվել է դատական վեճի միայն մեկ կողմի՝ «Արարատ Գրուպ» ՍՊԸ-ի տեսակետը: Օրինակ՝ նշվել է, որ «Սիմոնա Ակվա» ընկերությունը չունի ընդերքօգտագործման ձեւավորված իրավունք եւ դա հիմնավորող փաստաթղթերի ամբողջական փաթեթ», ինչը չի համապատասխանում իրականությանը: Ընդունում ենք, որ լրատվամիջոցը կարող է սեփական մոտեցումն ունենալ, սակայն օբյեկտիվ եւ բազմակողմանի լուսաբանման սկզբունքը ենթադրում է, որ պարզաբանվի նաեւ դատական վեճի մյուս կողմի՝ «Սիմոնա Ակվա» ընկերության տեսակետը: Ուստի խնդրում ենք Ձեր ընթերցողին ներկայացնել հետեւյալ փաստերը, որոնք էական նշանակություն են ունեցել դատաքննության ժամանակ:
2007թ. հուլիսի 7-ին Արարատի մարզպետի եւ «Արարատ Գրուպ» ՍՊԸ-ի միջեւ կնքված պայմանագրով, այդ ընկերությանը վարձակալության է տրվել 7 հեկտար հողամաս գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու համար: Այդ հողամասում հանքային ջրերի երեք հորատանցքեր կան՝ 11,12 եւ 19-րդ,ինչը բացառում է նշված տարածքի օգտագործումը գյուղատնտեսական նպատակներով, քանի որ այն համարվում է արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության հողամաս (հիմք՝ ՀՀ կառավարության թիվ 558-Ն որոծում,21.04.2011): Երեք հորատանցքերից «Արարատ Գրուպ» թույլատրվել է օգտագործվել միայն մեկը՝ թիվ 11 հորատանցքը (հիմքը՝ ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավարի 04.032013 թիվ 07/29.4/749-13 գրությունը): Մյուս՝ թիվ 19 հորատանցքի հանքարդյունահանման իրավունքը մինչեւ 2022 թվականը Էներգետիկայի նախարարությունը տրամադրել է «Սիմոնա Ակվա» ընկերությանը (հիմք՝ թիվ 39 լիցենզիա, տրված 11.01.2011):
ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը եւ «Սիմոնա Ակվա»-ի հետ 17.03.2011 կնքված պայմանագրով պարտավորվել է ընկերությանը շշալցման նպատակով տրամադրել է 0,62 լ/վրկ հանքային ջուր: Իսկ Դաշտաքարի գյուղապետարանը վարձակալության պայմանագիր է կնքել վերջինիս հետ՝ պարտավորվելով տրամադրել հորատանցքի շահագործման անհրաժեշտ սանիտարական գոտին, սակայն մինչ օրս չի կատարել այս պարտավորությունը: Հարկ է նշել, որ «Սիմոնա Ակվա» ընկերությունը վերջին 4 տարիներին պետական բյուջե է մուծել 20 մլն դրամի տուրք, սակայն փաստացի իր հանքարդյունահանման իրավունքը չի իրականացրել, որը փորձել է վերականգնել դատարանի միջոցով: Առաջին երկու ատյաններում ընկերությունը շահել է դատը:
Այժմ գործը Վճռաբեկ դատարանում է:

«Սիմոնա Ակվա» ընկերություն
Ք. Բաղդասարյան




Լրահոս