Մի շարք լրատվամիջոցներ տեղեկացում են, որ Դոմոդեդովո օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի պատճառով Պետական դումայի պատգամավոր Վադիմ Բուլավինովին իջեցրել են ինքնաթիռից:
Իր մասնակցության մասին ИТАР-ТАСС-ի հարցին ի պատասխան, «Եդինայա Ռոսիայի» պատգամավորը պատասխանել է մեկ բառով` «ոչ»: Ամենայն հավանականությամբ, հեռախոսային խոսակցությունը պատեհ ժամանակ չի եղել, որովհետև պատգամավորը հայտնել է, որ ինքը տանն է և քնած է:
Ավելի ուշ նա առավել ընդգրկուն պատասխան է տվել Интерфакс-ին: Պատգամավորը հայտարարել է, որ Դոմոդեդովո է ժամանել առավոտյան ժամը 4-ին և իսկապես փոքր-ինչ խմել է: Սակայն, օդանավակայանի աշխատակիցների հետ ոչ մի կոնֆլիկտ, պատգամավորի խոսքով, չի ունեցել:
Պատգամավորը հայտնել է, որ անգամ ցույց չի տվել իր վկայականը, քանի որ դրա կարիքը չի եղել:
Ավելի վաղ Известия-ն հայտնել էր, որ Բուլավինովը օդանավակայանում է գտնվել խիստ հարբած վիճակում: Նա ժամանել է Իսպանիայից: Պատգամավորին ինքնաթիռից դուրս են բերել իրավապահ մարմինների երկու ներկայացուցիչներ: