Երկիր. Գործարար Սիլվա Համբարձումյանի չուզողների թիվը ՀՀԿ-ում շատացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ին մոտ կանգնած թերթի աղբյուրների պնդմամբ կուսակցությունում շատացել է գործարար Սիլվա Համբարձումյանի չուզողների թիվը: Հենց այդ պատճառով է, որ ՀՀԿ-ում չեն կողմնորոշվում ինչպես պատասխանել գործարար կնոջ` կուսակցությանն անդամակցելու ակնարկին: Անորոշ վիճակում է հայտնվել նաև Սիլվա Համբարձումյանը: Նա, չնայած հայտարարել էր, որ քաղաքական իր որոշումների մասին կհայտարարի փետրվարի 10-ին, բայց անակնկալի գալով ՀՀԿ-ականների պահվածքից` լռում է: Չնայած շարքային հանրապետականներին Սիլվան դուր չի գալիս, բայց անգամ նրանք հասկանում են, որ գործարար կնոջ փողերը նախընտրական շրջանում հաստատ իրենց չեն վնասի: Չի բացառվում նաև, որ Սիլվա Համբարձումյանն առհասարակ հրաժարվի ՀՀԿ մտնելուց, բայց «տակից» աշխատի ՀՀԿ-ի համար: Որոշ խոսակցությունների համաձայն էլ, նա կարող է մտնել իրեն հարազատ մեկ այլ կուսակցություն… 




Լրահոս