ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՋՈՐՋ ՔԼՈՒՆԻՆ ԱՄՈՒՍՆԱՆՈՒՄ Է

Դերասան Ջորջ Քլունին եւ նրա սիրեցյալը՝ իրավաբան Ամալ Ալամուդինը, պատրաստվում են սեպտեմբերին ամուսնանալ: Զույգը մտադիր է տոնակատարությունը կազմակերպել իրենց ծանոթության միամյակի օրը՝ Վենետիկում:
Սիրեցյալներին մեկ շաբաթ առաջ տեսել են քաղաքում՝ հարսանյաց արարողությունների կազմակերպմամբ զբաղվող գործակալություններից մեկում:
Ավելի վաղ Քլունիին եւ Ալամուդինին տեսել են Ֆրանսիայում. ըստ խոսակցությունների` զույգը Սեն-Տրոպեում հարմար տուն է փնտրել:

ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ

1992 թվականին Տիգրան Հեքեքյանի ստեղծած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը Շվեյցարիայում պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցել է երգչախմբային արվեստի հեղինակավոր միջազգային փառատոնին:

ԺԱՆՆԱՆ ԱՌՈՂՋԱՆՈՒՄ Է

Ռուս հայտնի լրագրող Օտար Կուշանաշվիլին հայտնել է, որ քաղցկեղով հիվանդ երգչուհի Ժաննա Ֆրիսկեի առողջական վիճակը բարելավվում է. «Ժաննան արդեն քայլում է եւ ժպտում։ Նա ամեն օր ներարկումներ է ստանում՝ մեկը մյուսի հետեւից։ Դրանք արժեն 1000 դոլար։ Բուժումն արդեն ութ ամիս շարունակվում է, եւ դեռ պարզ չէ, թե ինչքան կտեւի, սակայն նրան օգնել են հասարակ մարդիկ, բարեկմաները եւ աղոթքները», -«հՏոպրպՊվՌՍ»-ում գրել է Օտարը:




Լրահոս