Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը Հյուսիսային Իռլանդիայում գտնվելու ընթացքում կայցելի հանրահայտ «Գահերի խաղը» սերիալի նկարահանման հրապարակ. տեղեկացնում է INTERFAX.RU-ն:
Եղիսաբեթ II-ն ու իր ամուսինը` արքայազն Ֆիլիպը, կայցելեն սերիալի նկարահանման հրապարակներից մեկը, որը գտնվում է Բելֆաստի Տիտանիկի թաղամասում: Ինչպես տեղեկացնում է Deadline-ը, տեղեկություններ այն մասին՝ հանդիսանում է արդյոք թագուհին սերիալի երկրպագուն, չկան:
Հեռուստասերիալի նկարահանումները, որի սյուժետային գծերից մեկը նվիրված է գահի համար մի քանի ազդեցիկ ընտանիքների պայքարին, Հյուսիսային Իռլանդիայից բացի, իրականացվում են նաև Մալթայում, Խորվաթիայում, Իսլանդիայում և Մարոկկոյում:
HBO հեռուստաալիքը վերջերս ավարտել է «Գահերի խաղը» սերիալի չորրորդ սեզոնի ցուցադրումը: Նախագիծն արդեն ներկարացրել են, և նախապատրաստվում են 5-րդ և 6-րդ սեզոնների նկարահանումները: Սերիալի հիմքում ընկած է Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վեպերի շարքը: