Քրեական աշխարհում մարդկանց առևանգման ամենաաղմկահարույց դեպքերը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆիլմերում մենք, բնականաբար, մեկ անգամ չենք լսել, որ իշխանություններն «առևանգողների հետ բանակցությունների չեն գնա», սակայն իրականում առևանգված մարդկանց ազատության համար բավականին հաճախ են փոխհատուցման գնում:

Մեծահարուստ ժառանգները, հաջողված գործարարները, խոշոր նավթագործները` բոլորն էլ ժամանակ առ ժամանակ դառնում են առևանգողների թիրախ:

Նման պատմությունների մեծ մասն իրականացվել է 70-ականներին` Արգենտինայում:

Ձեզ ենք ներկայացնում այնպիսի դեպքեր, որոնք, փաստացի լինելով հանդերձ՝ չեն հրապարակայնացվել: Սրա մեջ չեն մտնում նաև ժամանակակից երկրում «տեղ չունեցող» դեպքերը, օրինակ` առևանգված արքաներին գումարի դիմաց ազատելը, քանի որ այդ ժամանակ ոչ ոք նման բանի չէր հավատում, և արքայի առևանգման մասին լուրերը մարդկանց մոտ ծիծաղ էին առաջացնում:

Բոբբի Գրինլիս կրտսեր

выкупы

Ազատ է արձակվել 600 հազար դոլարի դիմաց` 1953-ին: Այսօրվա փոխարժեքով` 5,1 մլն դոլար:

Քանզաս սիթիի ամենահարուստ մարդկանցից մեկի 6-ամյա որդին էր: Գրինլիսին իր դպրոցից առևանգում է մի մարդ, ում ընկերուհին Բոբբի մորաքույրն էր ձևանում: Տղան արագ սպանվում և թաղվում է իր տան բակի հետնամասում, սակայն զույգին, այնուամենայնիվ, հաջողվում է պահանջված գումարը ստանալ և փախչել:

Առևանգողները` Կարլ Օստին Հոլլը և Բոննի Բրաուն Հեդին, հայտնաբերվում են որոշ ժամանակ անց, քանի որ ուշադրություն են գրավում իրենց վրա` անհավանական գնումներ անելով: Գումարի մեծ մասը կամ ծախսված էր կամ կորել էր: Նրանք ինքնախոստավանական ցուցմունք են տալիս և գլխատվում:

Ռոնալդ Գրոուվ

выкупы

1972 թվականն էր. առևանգվածի դիմաց պահանջվում էր 1 մլն դոլար: Մերօրյա փոխարժեքով` 5,48 մլն դոլար:

Գրոուվը` Vesty մսամթերքի փաթեթավորման կազմակերպության գործադիր տնօրենը, այն բազում մարդկանցից մեկն էր, ով առևանգվել էր արգենտինական ERP ապստամբ խմբավորման կողմից 1970-ականներին: Նա առաջինն էր երկրի պատմության մեջ, ում ազատման դիմաց նշանակվել էր յոթանիշ թիվ:

Վինչենցո Ռուսսո

выкупы

Ազատվել է 1 մլն դոլարով` 1972-ին, մերօրյա փոխարժեքով` 5.48 մլն դոլար:

Montoneros կոչվող ահաբեկիչների արգենտիանական խումբն առևանգում է Ռուսսոյին` ITT գործակալության գործադիր տնօրենին: Առևանգումն իրականացվում է Ռոնալդ Գրոուվայի առևանգումից չանցած 1 քանի օր, և նրա ազատման համար ևս պահանջում է նույնքան գումար:

Վիրջինյա Պայպեր

выкупы

1972-ին ազատվում է 1 մլն դոլարի դիմաց: Այսօրվա փոխարժեքով` 5.5 մլն դոլար:

Վիրջինյա Պայպերը` բանկի սեփականատեր Գարրի Ս. Պայպերի կինը, իր` Միննեսոտայում գտնվող տնից առևանգվում է դիմակավոր մարդկանց կողմից: Այն բանից հետո, երբ Պայպերը վճարում է կնոջ ազատման համար, կնոջը հայտնաբերում է Դուլուտայում ծառի վրա շղթայված:

Ավելի ուշ երկու տղամարդ են ձերբակալվում և մեղադրվում այդ առևանգման կատարման մեջ, սակայն դատարանը գործը կարճում է:

Նավթատար Maran Centaurus-ի խումբ

выкупы

Ազատվել են 7 մլն դոլարի դիմաց` 2010 թվականին, այսօրվա փոխարժեքով` 7.3 մլն դոլար:

Նավթատար Maran Centaurusը, որը տեղափոխում էր անմշակ նավթ` մոտ 100 մլն արժողությամբ, առևանգվում է սոմալիական ծովահենների կողմից 2009 թվականի նոյեմբերին: Նրա խումբը` 28 մարդուց բաղկացած, 2 ամիս անց է ազատվում, երբ փոխադրամիջոցի մեջ է նետվում 7 մլն դոլար արժողությամբ փոխհատուցումը:

Էնտոնի Դա Կրուզ

выкупы

1973-ին` կես մլն դոլարի դիմաց: Այսօրվա փոխարժեքով` 7.7 մլն դոլար:

Դա Կրուզը` Բուենոս-Այրեսում գործող Kodak ընկերության 42-ամյա գործադիր տնօրենը, առևանգվում է ահաբեկիչների կողմից այն ժամանակ, երբ 70-ականներին այդ երկրում առևանգումների ալիք էր բարձրացրել: Նրա նկատմամբ լավ էին վերաբերվում, և նա ազատ է արձակվում այն բանից հետո, երբ ընկերությունը տալիս է պահանջվող գումարը:

Շարունակելի:




Լրահոս