Ի՞նչ պետք է սպասել փնթի ոստիկանից. Վ. Գասպարյանը՝ ոստիկանության զորքերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դավիթաշեն վարչական շրջանում ՀՀ ոստիկանության զորքերի նոր վարչական շենքի բացման արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության զորքերի աշխատանքը գնահատեց բավարար:

«Ոստիկանության աշխատանքը գնահատում եմ բավարար: Աստված իմ, այնքան դժգոհելու բան կա նրանց աշխատանքից: Առանց դժգոհության չի կարող լինել, սակայն ամեն ինչ անելու ենք, որ նրանց աշխատանքի արդյունավետությունը բարձրանա:

Նորմալ աշխատանքային պայմաններ կստեղծվեն: Պետք է այդ պայմանները լինեն, որպեսզի հետո պահանջենք ավելին: Իսկ նախկին շենքը փնթի էր, քանդված, եւ ինչ պետք է սպասել փնթի ոստիկանից»,-նշել է նա:




Լրահոս