Բելգիայի թագավորական ընտանիքի անդամները ժամանել են Ռիո դե Ժանեյրո. տեղեկացնում է De Standaard-ը:
Բացի թագավոր Ֆիլիպպից և նրա տիկնոջից` Մաթիլդայից, Բրազիլիա է ժամանել նաև 2 նախարար:
Թագավորը պատրաստվում է հանդիպել Բելգիայի հավաքականի հետ, որը ԱԱ-1-2014-ի շրջանակներում կիրակի խաղալու է Ռուսասանի հետ, ինչպես նաև՝ դիտել խաղը:
Բելգիա-Ռուսաստան խաղը կկայանա Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում: Այն կսկսվի մեր ժամանակով ժամը 20:00-ին: