«Դեմ եմ» նախաձեռնության անդամներն այս պահին կրկին Ազգային ժողովի շենքի դիմաց իրենց ակցիան են անցկացնում:
Այս անգամ նրանք տարբերվող նախաձեռնությամբ են հանդես եկել՝ խորհդարանի շենքի մոտ գալով փուչիկներով և մանրադրամներով:
Փուչիկների վրա գրված է 67 թիվը, որը խորհրդանշում է հենց այն պատգամավորների քանակը, ովքեր կողմ են քվեարկել կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքին: